Կորոնավիրուս Հասարակություն 

Զարուհի Բաթոյանը գովազդում է օլիգարխ Սորոսի կողմից ֆինանսավորվող կազմակերպությանը

analitik.am

 

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով մարդկանց, ովքեր աշխատանքային հարաբերություններում ունեն խնդիրներ, ուղղորդում է դեպի օլիգարխ Ջորջ Սորոսի կողմից ֆինանսավորվող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ։ Բաթոյանը գրել է․

«Համացանցում տեղեկություններ են հայտնվել, որ նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետությունում սահմանված արտակարգ դրության պայմաններում որոշ գործատուներ աշխատակիցներին ստիպում են իրենց հաշվին արձակուրդ վերցնելու դիմում գրել՝ այդպիսով խուսափելով հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար աշխատավարձ վճարելուց։

Թեև մենք մշակել ենք Աշխատանքային օրենսգրքի փոփոխության նախագիծ և օրնեքը այս պահին էլ կարգավորում է գործատու-աշխատող հարաբերությունները, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը չունի որևէ լիազորություն դրանք վերահսկելու համար։

Նախարարությունը պատրաստ է պարզաբանումներ տալ օրենքի վերաբերյալ և համագործակցել շահագրգիռ մարմինների հետ՝ արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով։

Տեղեկացնում ենք, որ ստեղծված իրավիճակում աշխատանքային իրավունքների խախտման դեպքում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն առաջարկում է իր օգնությունը։

Անհրաժեշտության դեպքում կարող եք դիմել»։

Հետաքրքիր է, թե ինչու է նախարար Բաթոյանը գովազդում օտարերկրյա օլիգարխի կողմից ֆինանսավորվող կազմակերպությանը, փոխարեն մարդկանց խորհուրդ տա դիմել պարետատուն, առավել ևս, երբ կառավարությունը հորդորել է արտակարգ դրությամբ պայմանավորված բոլոր հարցերով տեղյակ պահել պարետին։

 

Նույն շարքից