Կորոնավիրուս Հասարակություն 

Կարևոր պարզաբանում. Պարետատան որոշումը վերաբերում է ՄԻԱՅՆ առևտրի կենտրոններին (մոլլերին)

analitik.am

ԿԱՐԵՎՈՐ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Պարետատան որոշումը, որով մարտի 22-ից առևտրով զբաղվող ընկերությունների գործունեության սահմանափակում է մտցվում, վերաբերում է ՄԻԱՅՆ առևտրի կենտրոններին (մոլլերին):

Մոլլերից դուրս գործող տնտեսական ապրանքների և շինանյութերի վաճառքով զբաղվող խանութները կարող են շարունակել գործունեությունը։

ՀՀ ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյան

Ավելի վաղ պարետ Տիգրան Ավինյանը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված էր.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Կորոնավիրուսի հիվանդության դեմ պայքարի շրջանակներում մարտի 22-ից մինչև արտակարգ դրության ռեժիմի ավարտը Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվելու են տնտեսական գործունեության հետևյալ տեսակները.

1.Առևտրի կենտրոն՝ բացառությամբ սննդի, խմիչքների, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրության ապրանքների մանրածախ առևտրի գործունեության

2.Բարերի, գիշերային ակումբների, պարահրապարակների գործունեություն

3.Կինոֆիլմերի ցուցադրում

4.Խաղատներ

5.Բուքմեյքերական և խաղագումարով գրազի կազմակերպման գործունեության սպասարկման գրասենյակներ:

Պարետատունը բոլոր ջանքերը գործադրում է մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու, հայ ազգի ուժերը մոբիլիզացնելու և բոլորիս առջև ծառացած մարտահարվերը հաղթահարելու համար»:

Նույն շարքից