Կորոնավիրուս Հասարակություն 

Վրաստանի խորհրդարանը երկրում արտակարգ դրություն հայտարարեց

analitik.am

Մարտի 21-ին Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հաստատել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի որոշումը երկրի ողջ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու մասին՝ պայմանավորված նոր տեսակի կորոնավիրուսի տարածմամբ: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:

«Արտակարգ դրության հայտարարումը պարտադիր է, որպեսզի կառավարությունը կարողանա արդյունավետորեն կառավարել իրավիճակը և դրա համար իրավարար հիմքեր ունենա»,- հայտարարել է նախագահը՝ խորհրդարանին ներկայացնելով երկրում արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանը:

Արտակարգ դրություն սահմանելուն կողմ են քվեարկել 150 պատգամավորներից 115-ը, երկուսը դեմ են քվեարկել: Այս որոշմանն աջակցել են նաև ընդդիմության ներկայացուցիչները:

Վրաստանում արտակարգ դրություն է հայտարարվել մինչև ապրիլի 21-ը:

Նույն շարքից