Առողջապահություն Կորոնավիրուս Հասարակություն 

Խնդրում ենք ձեռնպահ մնալ ՊՆ-ի անունից կամ նախարարության համար ներկայացվող որևէ դրամահավաքության մասնակցությունից. հայտարարություն

analitik.am

Հայկական միասնական տեղեկատվական հարթակը հայտարարություն է տարածել․

«Վերջին շրջանում, պայմանավորված Հայաստանի Հանրապետություն կորոնավիրուսի ներթափանցմաբ ու տարածմամբ, արտերկրի որոշ հասարակական շրջանակներ կազմակերպում են դրամահավաքի զանազան միջոցառումներ՝ նշելով, որ ողջ հասույթը մտադիր են ծախսել բանակի բժշկական կարիքների համար, ինչն անթույլատրելի է: Հորդորում և պահանջում ենք զերծ մնալ նմանատիպ միջոցառումներ կազմակերպելուց և բանակի անունը շահարկելուց:

Հավաստիացնում ենք, որ Զինված ուժերն ապահովված են անհրաժեշտ քանակի նյութերով ու պարագաներով և հավելյալ օգնության կամ աջակցության կարիք չունեն:

Խնդրում ենք ձեռնպահ մնալ պաշտպանության նախարարության անունից կամ նախարարության համար ներկայացվող որևէ դրամահավաքության մասնակցությունից:

Կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով բացվել է գանձապետական հաշիվ:

Գանձապետական հաշվի համարն է՝ 900005001947»:

Նույն շարքից