Առողջապահություն Կորոնավիրուս Հասարակություն 

Հանրագումարով հաստատված 190 դեպքից 157-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ. ԱՆ

analitik.am

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել և հայտնել, որ երկրում հաստատված կորոնավիրուսի դեպքերի գերակշիռ մասը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ․
«Հանրագումարով հաստատված 190 դեպքից 157-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ։
Ինչպես հայտնել էի երեկ` 27 պացիենտների հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորները գտնվում են կարանտինում, իսկ շփումների մյուս շրջանակը գտնվում է ինքնամեկուսացման մեջ: Մնացած 6 պացիենտի սերտ կոնտակավորները ևս պարզված են»:

Նույն շարքից