Առողջապահություն Կորոնավիրուս Հասարակություն 

Կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից 6-ը, որոնց մոտ թոքաբորբ կա, ինտենսիվ թերապիայի կարիք ունեն․ Արսեն Թորոսյան

analitik.am

Այս պահին ունենք 190 հաստատված դեպք: Նրանց մեծ մասի առողջական վիճակը բավարար է, միայն 14-ի մոտ կա թոքաբորբ: Նրանցից 6-ն ինտենսիվ թերապիայի կարիք ունեն: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Թորոսյանը հայտնել է, որ վերջիններս գտնվում են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի ռեանիմացինո ծառայության հսկողության տակ, ստանում են համապատասխան բուժում, սակայն ինկուբացված չեն, թոքերի արհեստական շնչառություն չի արվում: Այս վեց քաղաքացիների առողջական վիճակը կայուն է, ծանր չէ, սակայն պահանջվում է մշտական հսկողություն, ինչն իրականացվում է:

Նախարարը նաև նշել է, որ կորոնավիրուսը հիմնականում բարդանում է խրոնիկական հիվանդություն ունեցողների ու տարիքով մեծ մարդկանց մոտ: Նշյալ 6 քաղաքացիները հարակից հվանդություններ ունեն դրա համար ինտենսիվ թերապիայի կարիք կա:

Թոքաբորբ ունեցող մյուս քաղաքացիները ստանում են սիմպտոմատիկ բուժում, իսկ մյուս քաղաքացիները, որպես այդպիսին, հատուկ բուժում չեն ստանում: Մաքսիմում լինում են ջերմիջեցնող դեղեր: Նրանք գտնվում են բժկական հսկողության տակ: Թորոսյանը տեղեկացրեց, որ շուտով կլրանա բազմաթիվ քաղաքացիների մեկուսացման 14 օրը, դրա համար թեստեր կարվեն ու նրանք կգնան իրենց բնակավայրեր, առօրյա կյանքի:

Կլրանա նաև բուժում ստացողներից մի քանիսի 14 օրը, դրա համար նարցն մասով էլ թեստ կարվի, հույս կա, որ պատասխանը բացասական կլինի:

Նույն շարքից