Կորոնավիրուս Հասարակություն 

Ամերիկացի սենատորը վարակվել է կորոնավիրուսով

analitik.am

 

Ամերիկացի հանրապետական սենատոր Ռենդ Պոլը (Կենտուկիից) առաջին ամերիկացի օրենսդիրն է, ով վարակվել է կորոնավիրուսով:

«Սենատոր Ռենդ Պոլի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Նա իրեն լավ է զգում և գտնվում է կարանտինի մեջ։ Որևէ ախտանիշ չի եղել, թեստն արվել է անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ վերջինս հաճախակի է եղել գործուղումների: Նա տեղյակ չէ վարակված մարդկանց հետ որևէ շփման մասին»,-ասված է սենատորի Թվիթերյան էջում հրապարակված հայտարարության մեջ:

«Ռենդ Պոլը պլանավորում է վերադառնալ Սենատ՝ կարանտինի ավարտից հետո, որպեսզի շարունակի աշխատանքը՝ ի շահ Կենտուկիի բնակիչների այս դժվարին ժամանակահատվածում»,-ասված է գրության մեջ:

 

Նույն շարքից