Կորոնավիրուս Հասարակություն 

Ռուսաստանի բոլոր դպրոցներն անցնում են արձակուրդային ռեժիմի

analitik.am

 

Այսօր՝ մարտի 23-ից, ռուսաստանցի աշակերտները գարնանային արձակուրդի կգնան, որն այս տարի օբյեկտիվ պատճառներով շատ ավելի երկար կտևի։ Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, Լուսավորության նախարարությունն աշակերտներին թույլ է տվել մնալ տանը մինչև ապրիլի 12-ը, ներառյալ, մի շարք դպրոցներ կանցնեն հեռավար ուսուցման։ Այս մասին հայտնում են ՌԴ Լուսավորության նախարարությունից:

«Մարտի 23-ից ապրիլի 12-ը Ռուսաստանի բոլոր դպրոցներն անցում են կատարում արձակուրդային ռեժիմի կամ հեռավար ուսուցման»,-նշվում է զեկույցում:

 

Նույն շարքից