Կորոնավիրուս Հասարակություն 

Պայքար՝ կորոնավիրուսի դեմ. Հայաստանի ու Իսրայելի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել

analitik.am

 

Նախագահի հեռախոսազրույցից հետո վերջինիս նախաձեռնությամբ կապ հաստատվեց երկու երկրների առողջապահության նախարարությունների միջև։ Ֆեյսբուքյան իր էջում գրում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Մեր հեռախոսային խոսակցության ընթացքում կիսվեցինք երկու երկրների փորձով և ճշգրտեցինք կորոնավիրուսի դեմ պայքարի մեր մոտեցումները՝ պայմանավորվելով շփումները տեղափոխել ավելի մասնագիտական դաշտ համաճարակաբանների և վարակաբանների միջև։

Մեր խոսակցության պահին Իսրայելում կար 1000 հաստատված դեպք, որից 20-ը ինտենսիվ թերապիայի կարիք ուներ»,-նշել է նա:

 

 

Նույն շարքից