Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Գագիկ Ծառուկյանն ասաց, թե քանի միլիոն դրամ է փոխանցել «Նորքի ինֆեկցիոնին» ու ինչի համար

analitik.am

 

Քանի որ կորոնավիրուսով վարակվածների մեծ մասը «Նորքի ինֆեկցիոնում» է, ես 35 միլիոն փոխանցել եմ միայն հիվանդների համար, որ կարողանան ապաքինման համար բոլոր անհրաժեշտ ծախսերն անեն: Հատուկ 10 միլիոն էլ փոխանցել եմ որպես պարգևատրում այդ հիվանդանոցի բոլոր բուժաշխատողներին: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Ծառուկյանը հայտարարեց, որ բուժաշխատողներն առավոտից երեկո, գիշեր-ցերեկ աշխատում են, դա պետք է գնահատվի. «Ես իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլորին: Դրանից բացի, քանի որ 20 պացիենտ էլ կա Գյումրիում, այնտեղ փոխանցել ենք 10 միլիոն հիվանդներին, 5 միլիոն էլ բուժաշխատողներին՝ որպես պարգևավճար»:

Նույն շարքից