Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Եթե Ծառուկյանին լսած լինեին, այսպես չէր լինի. Գագիկ Ծառուկյանն ասում է, որ դեռ 2 ամիս առաջ էր զգուշացրել

analitik.am

 

Աբովյանից Երևան և հակառակ ուղղությամբ անվճար տրանսպորտը գործում է: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Հարցին՝ արդյո՞ք մարդիկ կպահպանեն բոլոր կանոնները, որպեսզի կորոնավիրուսը չտարածվի, Ծառուկյանն ասել է, որ պետք է ազգովի պայքարել. «Սրանից կախված է բոլորիս, բոլորիս երեխաների ճակատագիրը: Մենք պետք է միասնական լինենք և կարողանանք կարգուկանոնը պահպանել: Եթե ախտանշաններ կան, մարդիկ պետք է առաջին քայլն իրենք անեն: Բացի դրանից, այսօր Ազգային ժողովում օրենք ընդունվեց: Եթե մարդը գիտի, որ հիվանդ է, վիրուսն ունի ու ինքը տարածում է, պետք է պատասխանատվության ենթարկվի»:

Ծառուկյանը ողջունում է խստացումները:

Ինչ վերաբերում է ընդհանուր իրավիճակին, կանխարգելիչ միջոցներին, ԲՀԿ առաջնորդը հայտարարեց, որ հիմք քննադատելու, բացթողումների մասին խոսելու ժամանակը չէ, այդ մասին կխոսեն, երբ ամեն ինչ ավարտվի:

Հարցին, ինչ վիճակ է իրեն պատկանող ընկերություններում, Ծառուկյանը հայտարարել է, որ հիմա ամբողջ աշխարհում տնտեսական ճգնաժամ է. «Սակայն պարոն Ծառուկյանը դեռ երկու ամիս առաջ էր ասել, որ տնտեսական ճգնաժամի նախանշաններ կան, պետք է քայլեր կատարվեն, ոպեսզի փակուղու առաջ չկանգնենք:

Եթե Ծառուկյանի ասածները, խոսքը լսած լինեին, նախապատրաաստական աշխատանքներ կատարած լինեին, այսպես չէր լինի: Սակայն ես չեմ ուզում այսօր մեղադրել որևէ մեկին: Սա բոլորիս խնդիրն է, միասնական պետք է դուրս գանք այս վիճակից»:

 

Նույն շարքից