Կորոնավիրուս Հասարակություն 

Վրաց-ադրբեջանական սահմանը փակ կլինի մինչև ապրիլի 20-ը

analitik.am

Վրաստանի հետ կորոնավիրուսի պատճառով փակված սահմանը Ադրբեջանը փակ կպահի մինչև ապրիլի 20-ը։ Այս մասին հայտնում է Ռիա նովոստին՝ հղում կատարելով Ադրբեջանի կառավարությանը կից օպերատիվ շտաբին։։

Վրաստանի հետ սահմանի փակման մասին որոշումը կայացվել է մարտի 13-ին։ Օպերատիվ շտաբի տվյալներով՝ Ադրբեջանում հայտնաբերված է կորոնավիրուսով վարակվածության 72 դեպք, որից 7-ը վերջին օրերին են գրանցվել։ Առողջացածների թիվը 10-ն է, մեկը մահացել է, ընթացիք բուժման մեջ են 61 քաղաքացիներ, որոնցից մեկը ՌԴ քազաքացի է։

«Ադրբեջանը երկարացնում է Վրաստանի հետ սահմանի փակումը կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով։ Բեռնափոխադրումների համար կգործի տարանցիկ միջանցք»,- ասվում է ադրբեջանական օպերատիվ շտաբի այսօր տարածած հայտարարությունում։

Նույն շարքից