Կորոնավիրուս Հասարակություն 

Ուկրաինայում կաշխատի ընդամենը մեկ օդանավակայան

analitik.am

 

Ուկրաինայի իշխանությունները որոշել են մարտի 24-ից փակել բոլոր օդանավակայանները բացի «Բորիսպոլ» միջազգային օդանավակայանից: Մնացած օդանավակայանները փակ կլինեն՝ կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի շրջանակներում: Այս մասին հայտարարել է երկրի Ենթակառուցվածքների նախարար Վլադիսլավ Կրիկլին:

Նշվում է, որ որոշումը կայացրել է կառավարությունը․ «Մարտի 24-ին, ժամը 12:00-ից, ուղևորներին արգելվելու է նաև զբոսաշրջության նպատակով ուղևորությունները»,-ասել է Կրիկլին: Նա ներողություն է խնդրել անհարմարության համար, սակայն նշել է, որ նման միջոցառումներն անհրաժեշտ են:

 

Նույն շարքից