Կորոնավիրուս Հասարակություն 

Իվետա Տոնոյանը նշանվել է. Հայտնի է, թե ով է ընտրյալը. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Ուրբաթ օրը ընտանեկան նեղ միջավայրում տեղի է ունեցել ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանի նշանադրության արարողությունը:

Մասնակցել են ամենամոտ հարազատները, 20 հոգին չեն գերազանցել՝ ելնելով երկրում ստեղծված իրավիճակից և արտակարգ դրության թելադրած պայմաններից: Պատգամավորի ընտրյալն իր դասընկերն է, ով վերջին երեսուն տարիներին բնակվել է արտերկրում և վերջերս է Հայաստան վերադարձել՝ մշտական բնակության նպատակով:

Ի դեպ, կորոնավիրուսի վտանգով պայմանավորված՝ 27-ամյա որդու մահվան կապակցությամբ հոգեհանգիստ չի արել նաև Արթուր Աղաբեկյանը՝ չցանկանալով վտանգել մարդկանց կյանքը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից