Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Կորոնավիրուսի վարակի դեպք է հայտնաբերվել Կոտայքի մարզի արտադրական ձեռնարկությունում. Նիկոլ Փաշինյան

analitik.am

 

Մենք անհանգստացող որոշակի ցուցանիշներ ենք ստացել։ Գիշերը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ 41 նոր հաստատված դեպք կա:

Փաշինյանը հայտնեց, որ դեպքերի ծավալը և աշխարհագրությունը որոշակի անհանգստություններ է առաջացնում. «Կոտայքի մարզի արտադրական ձեռնարկությունում է հայտնաբերվել  վարակի դեպք, Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում է հայտնաբերվել վարակի դեպք՝ Էրեբունի համայնքի, և մենք այս պայմաններում պետք է մի պահ՝ մի շաբաթով, ավելի ընդարձակ սահմանափակող միջոցներ ձեռնարկենք, որպեսզի կարողանանք վիրուսի հետագա տարածումը կանխարգելել»:

 


 

Նույն շարքից