Կորոնավիրուս Հասարակություն 

Մելանյա Թրամփը կորոնավիրուսի թեստ է հանձնել․ Արդյունքները հայտնի են

analitik.am

 

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի արդյունքները բացասական են: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:

«Այո»,-ասել է Թրամփը՝ ի պատասխան լրագրողի այն հարցին արդյո՞ք իր կինը հանձնել է կորոնավիրուսի թեստ:

«Նրա մոտ ամեն ինչ հիանալի է․․․ Բացասական (արդյունք)»,-ասել է Թրամփը։

Ինքը Թրամփը կորոնավիրուսի թեստը հանձնել է մարտի 14-ին: Հաջորդ օրը նախագահի ներկայիս բժիշկ Շոն Քոնլին ասել է, որ թեստի արդյունքները բացասական են:

 

Նույն շարքից