Կորոնավիրուս Հասարակություն 

Վերջին պաշտոնական թվերը՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների մասին

analitik.am

Մարտի 24-ի, ժամը 10:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 235 դեպք, որոնցից 2-ն` առողջացած:

Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`

1.մնացե'ք տանը,

2.սահմանափակե'ք շփումները,

3.հետևե'ք անձնական հիգիենային,

4.հաճախակի լվացե'ք ձեռքերն օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,

5.հնարավորության սահմաններում նվազեցրե'ք հանրային տրանսպորտից օգտվելը,

6.շփումների դեպքում պահպանե'ք առնվազն 1 մետր հեռավորություն,

7.գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե'լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,

8.եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է, ինքնամեկուսացե'ք 14 օր` կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ,

9.պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով  բժշկին,

10.խուճապի մի' մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով

Առողջապահությայն նախարարություն

 

Նույն շարքից