Կորոնավիրուս Հասարակություն 

Հրազդանում ունենք կորոնավիրուսով հաստատված դեպք. քաղաքապետ

analitik.am

Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանն իր էջում գրում է.

«Հարգելի հրազդանցիներ,

Հրազդան համայնքում ներկա պահին ունենք կորոնավիրուսով հաստատված մեկ դեպք. մեր համաքաղաքացին գտնվում է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում:

Նոր կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումից խուսափելու համար ևս մեկ անգամ խնդրում և կոչ եմ անում տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, խուճապի չմատնվել՝ պահպանելով սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները:

Միևնույն ժամանակ տեղեկացնում եմ, որ Հրազդանում պարբերաբար իրականացվում և իրականացվելու են կանխարգելիչ բոլոր միջոցառումները. ախտահանման աշխատանքները կրելու են շարունակական բնույթ»:

Նույն շարքից