Կորոնավիրուս Հասարակություն 

Աշխարհի թոփ հիվանդանոցներում բժիշկները դիմակները տանում են տանը լվանում, քշերը բալկոնից կախում, որ առավոտ նորից օգտագործեն. Նիկոլ Փաշինյան

analitik.am

 

Մենք մարդկանց ոչ թե կուչ գալու ուղերձ պետք է տանք, այլ պետք է պատրաստենք թռիչքի, հաղթանակի, բարեկեցության: Հերիք է մարդկանց ներշնչենք, որ խեղճ ու անօգնական են: Մարդիկ այդպիսին չեն, ունեն ընտրած կառավարութուն ու այդ կառավարությունը նրանց շահերը կպաշտպանի: Ամեն ինչ լավ է լինելու: Խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ասում են, թե պետությունը պետք է պատրաստ լինի բոլոր զարգացումներին: Եկեք այսօր գնանք նայենք գերզարգացած երկրներին, թե ինչպես են պատրաստ, ինչպես են արձագանքում կորոնավիրուսին, ինչ վիճակում են հայտնվում:

Մեզ ասում են, որ դիմակ չկա, թանկացել է: Դուք գիտե՞ք, թե այսօր աշխարհի ինչ երկրներում դիմակ չկա: Ամենաթոփ մակարդակի հիվանդանոցներում բժիշկները դիմակները տանում են տանը լվանում, քշերը բալկոնից կախում, որ առավոտ նորից օգտագործեն»,-ասաց նա:

Փաշինյանը հրաժարվեց անուններ տալ՝ նշելով, որ դրանք աշխարհում ամեն ինչով առաջատար երկրներն են. «Դուք այսօր հարց եք տալիս թոքերի սարքավորումների մասին: Մտեք մամուլը նայեք, փողոցում ծառերի տակ մահճակալներն են դրված ու սիստեմաներ են միացված, փողոցում, ծառերի տակ, հիվանդանոցների մերձակա այգիներում: Նման բան Հայաստանում եթե լիներ, պատկերացնո՞ւմ եք, թե այստեղ ինչ կկատարվեր»:

 

Նույն շարքից