Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Մակերեսների ախտահանման համար օգտագործվող ախտահանիչ նյութերը որևէ ազդեցություն չեն կարող ունենալ սննդամթերքի վրա․ Ավետիսյան

analitik.am

 

Մակերեսների ախտահանման համար օգտագործվող ախտահանիչ նյութերը հիմնականում սպիրտ պարունակող են։ Այս դեպքում հոտը որևէ ազդեցություն չեն կարող ունենալ սննդամթերքի վրա։ Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, խոսելով վաճառվող սննդի վրա ախտահանման համար օգտագործվող նյութերի ազդեցության մասին՝ թեկուզ հոտի առումով․ «Քլոր պարունակող ախտահանիչները խորհուրդ չի տրվում օգտագործել մակերեսների վրա։ Միայն հատակն ախտահանելիս ենք դա թույլ տալիս»:

Իսկ թե ինչպես է վերահսկվում այս օրերին սննդամթերքի սահմանային հսկողությունը և արդյո՞ք ՍԱՏՄ տեսուչներն ու աշխատակիցներն ավելի խիստ են մոտենում սննդամթերքի անվտանգությանն ու դրանց որակի վերահսկմանը՝ հատկապես վտանգավոր ճանաչված երկրներից ներմուծման ժամանակ, ՍԱՏՄ ղեկավարն ասաց, որ սահմանային վերահսկողության շրջանակներում փոխվել է տեսուչների միայն արտաքին տեսքը. «Մենք միշտ օրենքի շրջանակներում և խիստ վերահսկողություն ենք իրականացնում: Իսկ արտաքին տեսքը փոխելու մասով, նկատի ունեի, որ մեր տեսուչներն արդեն դիմակներով և ակնոցներով են: Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ կորոնավիրուսը սննդից չի անցնում»:

 

 

Նույն շարքից