Հասարակություն Տեսանյութեր 

Արագիլն ընկել է բնից ու կոտրել ոտքերը. վիրահատելու համար օգնություն է անհրաժեշտ /տեսանյութ/

analitik.am

 

Մարտի 24-ին օգտատեր Գայա Կիրակոսյանը ֆեսյբուքյան իր էջում գրել էր, որ Արարատի մարզի Հովտաշատ գյուղում արագիլը բնից ընկել է և օգնության կարիք ունի: Արագիլին անմիջապես վիրակապել էին, սակայն կոտրված ոտքը վիրահատել էր պետք: Ավելի ուշ արագիլին տեղափոխել էին կլինիկա, որտեղ պետք է թռչունը վիրահատվեր: Սակայն պարզվել է, որ գումարի խնդիր կա:

Օգտատեր Լեյակիմ Սվերդլովը ֆեյսբուքյան իր էջում ֆինանսական աջակցության համար դիմել է օգտատերերին. «Արագիլին գտել են Հովտաշատում երկու կոտրված թաթիկներով. նա չէր կարողանում թռչել (վեր թռչեր): Օսթեոսինթեզի (ոսկորների կցման վիրահատության տարատեսակ) արժեքն է 40 000 դր + 7500 դր՝ առաջնային զննման և հակապարազիտար դեղի համար: Զավեշտալի գումար է, սակայն հենց այս պահին զավեշտալի ոչինչ չկա: Եթե ինքս վճարեմ վիրահատության դիմաց, ապա 43 կենդանիներս մի-քանի օրով կմնան առանց կեր:

Սա երկրորդ անգամն է, որ դրամահավաք եմ կազմակերպում և խնդրում օգնել: Կարող եմ նաև պարտքով ընդունել որոշակի գումար, դրա համար խնդրում եմ գրել անձնական նամակով: Շնորհակալություն Գայա Կիրակոսյանին և իր ընտանիքին անտարբեր չլինելու և օպերատիվ կերպով ահազանգելու համար (արագիլն ընկել էր իրենց տան կողքը):

Եկեք օգնենք արագիլին վերադառնալ բնության գիրկը:

Նախապես շնորհակալություն! P.S. Ոչ, փայտիկներով և բինտերով ոսկորները «ձուլել» չի ստացվի: Idram: 710761963»:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից