Հասարակություն 

Իրականացվել է ալկոգել արտադրող թվով 20 տնտեսվարող սուբյեկտի ստուգում

analitik.am

 

«ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը սույն թվականի մարտի 26-ից 27-ը իրականացրել է Հայաստանի Հանրապետությունում ձեռքերի մաքրող, ախտահանիչ հեղուկների (ալկոգել) արտադրվող թվով 20 տնտեսվարող սուբյեկտի օծանելիքա­կոսմե­տի­կական արտադրանքի անվտանգության ստուգման վերաբերյալ ստուգաթերթով սահմանված պահանջների ստուգում: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից։

Արդյունքում պարզվել է, որ 19 տնտեսվարողի արտադրանքի իրացումն ուղեկցվում է համապատասխանության գնահատման փաստաթղթով (առկա է հայտարարագիր) և արտադրանքի վրա առկա է համապատասխան մակնշում, իսկ մեկ տնտեսվարողի արտադրանքը չի ունեցել համապատասխանության գնահատման փաստաթուղթ, սակայն մակնշումը առկա է եղել:

Վերջինս Տեսչական մարմնի պահանջով, արդեն իսկ, դիմել և ստացել է համապատասխանության գնահատման փաստաթուղթ:

Վերը նշված արտադրանքի անվտանգության նկատմամբ ստուգումները շարունակվում են»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Նույն շարքից