Հասարակություն Տեսանյութեր 

Փոխոստիկանապետը չի բացառում, որ մայրաքաղաքի ծայրամասերում կարող են քաղաքացիների որոշակի կուտակումներ լինել

analitik.am

 

ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը չի բացառում, որ մայրաքաղաքի ծայրամասերում, չնայած պահանջին, կարող են քաղաքացիների որոշակի կուտակումներ լինել: Այս մասին նա խոսեց այսօր՝ մարտի 28-ին, մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մենք պետք է ըմբռնումով մոտենանք, Ոստիկանության թվաքանակն անսահմանափակ չէ: Ոստիկանությունն իր ծառայությունն իրականացնում է նշված երթուղիներով՝ հաջորդաբար, և հնարավորության դեպքում փորձում է պրոցեսն ավելի կառավարելի պահել»,-ասաց նա:

Ամեն դեպքում Մհրյանը չի կարծում, որ բարձր տուգանքները չեն օգնի: Նա նաև վստահ է, որ հասարակությունը գիտակցության բարձր մակարդակ ունի, պետք է փորձել կատարել բոլոր պահանջները, որպեսզի հնարավոր լինի շուտ հաղթահարել վիրուսը:

 

 

Նույն շարքից