Կորոնավիրուս Միջազգային Քաղաքականություն 

Պուտինը և Թրամփը քննարկել են կորոնավիրուսն ու նավթը

analitik.am

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են կորոնավիրուսային համաճարակն ու նավթի շուկայի ներկայիս վիճակը: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Պետությունների ղեկավարներն անհանգստություն են հայտնել կորոնավիրուսի տարածվածության մասշտաբների հետ կապված և միմյանց պատմել են վարակի զսպմանն ուղղված միջոցների մասին: Բացի այդ, նախագահները քննարկել են այս ուղղությամբ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև սերտ համագործակցության հնարավորությունը:

Պուտինը և Թրամփը կարծիքներ են փոխանակել նաև նավթի շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ, հայտնում են Կրեմլից: Նախագահները պայմանավորվել են այս կապակցությամբ խորհրդակցություններ անցկացնել էներգետիկայի նախարարների մակարդակով:

 

 

Նույն շարքից