Կորոնավիրուս Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիան ու Իսպանիան պիտի ազատ արձակեն քաղբանտարկյալներին. ԵԽԽՎ պատգամավոր

 

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամավոր, զեկուցող Բորիս Ցիլևիչ Թուրքիային ու Իսպանիային կոչ է արել բաց թողել քաղաքական բանտարկյալներին: Ցիլևիչը, որն այս թեմայի վերաբերյալ «Քաղաքական գործիչներն արդյո՞ք պետք է դատապարտվեն պաշտոնավարման ընթացքում արված հայտարարությունների համար» խորագրով հարցապնդում է կազմել, նշել է, որ  կալանավայրերը ծանրաբեռնված են այժմ և կորոնավիրուսի համավարակի պայմաններում առաջին փուլով պետք է բաց թողել քաղբանտարկյալներին:

«2017-ին հանրաքվեին մասնակցելու համար ազատազրկված կատալոնացի քաղաքական գործիչներն ու Թուրքիայում կալանավորված քաղաքապետերը, պատգամավորները նույնպես պետք է օգտվեն այդ միջոցառումից»,- ասել է ԵԽԽՎ անդամը:

Ցիլևիչը ողջունել է արդեն նման որոշում ընդունած երկրների քայլերը՝ նշելով, որ դրանք կալանավայրերում համաճարակի տարածումը կանխելու ուղղությամբ կարևոր քայլեր են:

ermenihaber

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից