Հասարակություն Պատահարներ 

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարի սկզբնամասում բեռնատար է այրվել

Այսօր՝ ապրիլի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվանիկ գյուղի վարչական տարածքում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության պոչամբարի սկզբնամասում բեռնատար է այրվում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ Կապանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում մարվել է Howo մակնիշի 408 AՏ 61 համարանիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը: Հրշեջներին օգնում էին քաղաքացիները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից