Կորոնավիրուս Հասարակություն 

Հիմա մենք բոլորս վիրուսաբան ենք․ Պուտինը նկարագրել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը

analitik.am

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը նկարագրել է՝ «հիմա մենք բոլորս վիրուսաբան ենք, ամբողջ երկիրը դարձել է վիրուսաբան» արտահայտությամբ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Տեսանկոնֆերանսի ընթացքում պետության ղեկավարն ընդգծել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի վերաբերյալ մասնագետների կարծիքը նախկինի պես կարևոր է: Այս կապակցությամբ նա խոստացել է խորհրդակցել փորձագետների հետ՝ մինչև այս ամիս հանգստյան օրերի կրճատման վերաբերյալ որոշում կայացնելը։

 

Նույն շարքից