Կորոնավիրուս Հասարակություն 

Բրազիլիայում կորոնավիրուսով վարակված նորածին է մահացել

analitik.am

 

Բրազիլիայում նորածին երեխան, ում կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ցույց տվել, ծնվելուց չորս օր անց մահացել է: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ների հաղորդագրություններին։

Փոքրիկը մահացել է Նատալ քաղաքում: Հաղորդվում է, որ նա ծնվել է հղիության 30-րդ շաբաթում և գտնվել է նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Նրա մահվան պատճառը դեռևս պարզված չէ:

Պարզ չէ նաև այն, թե երբ է նա վարակվել՝ ծնվելուց հետո, թե՝ մինչ այդ՝ մորից:

Մահացած երեխայի մայրն այժմ սպասում է կորոնավիրուսի թեստի արդյունքին: Հայտնի է, որ նա տառապում է ճարպակալումից, շաքարախտից և հիպերտոնիկ հիվանդությունից:

 

Նույն շարքից