Վերլուծական Տնտեսություն 

Տնտեսության հունվար-մայիսի ցուցանիշները լավատեսական են

analitik.am

Այս տարվա առաջին հինգ ամիսներին (հունվար-մայիս) Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 4%: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից (ԱՎԾ): 


Ընդ որում, աճ է գրանցվել տնտեսության բոլոր ոլորտներում, ինչն այս տարի առաջին անգամ է արձանագրվել: Համեմատության համար  նշենք, որ 2014-ի առաջին չորս ամսիներին  ՏԱՑ-ը կազմել էր 3,6% էր, հունվար-մարտին՝ 3,3%։


Հունվար-մայիսին տնտեսության ոլորտներում արձանագրվել է.


Շինարարություն


Նախորդ չորս ամիսներին արձանագրված աճը պահպանվել է` կազմելով 0,5 %  2013թ. հունվար-մայիսի համեմատ (90 միլիարդ 858,1 միլիոն):


Արդյունաբերություն


Արձանագրվել է 0,2% աճ՝ հունվար-ապրիլի 1,4% անկման դիմաց։


Ծառայություններ


2013թ. հունվար-մայիսի համեմատ  այս տարի ծառայությունների ծավալն աճել է 3,1 %-ով և կազմել 404 միլիարդ 234,6 մլն դրամ:


Գյուղատնտեսություն


Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 5,4 %-ով ` կազմելով 160 միլիարդ 754,9 մլն դրամ:


Առևտուր


Առևտրի շրջանառությունն աճել է 5,1 %-ով և կազմել 812 մլրդ 519,5 մլն դրամ:  Նկատենք, որ առևտրի շրջանառության ծավալների աճը հունվար-մայիսին նույն մակարդակում է եղել, ինչ չորս ամիսներին՝ 5,1%։ 


Արտաքին առևտրաշրջանառությանն աճել է 2,3%-ով՝ կազմելով 2,3 մլրդ դոլար, ըսն որում՝ արտահանումն աճել է 3,2%-ով (580 մլն դոլար),  ներմուծումը՝ աճել 2%-ով (1 միլիարդ 698,9 մլն դոլար):

 

Էլեկտրաէներգիա


Էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 0,2 տոկոսով (3 միլիարդ 251 մլն կՎտ.ժ): Այսինքն՝ էներգետիկ ոլորտում տարեսկզբից պահպանվող անկումը հունվար-մայիսին դադարել է և արձանագրվել է աճ։


Աշխատավարձ

Պետական համակարգում միջին ամսական անվանական աշխատավարձը հունվար-մայիսին աճել է 5,4%-ով՝ կազմելով 138,5 հազ. դրամ, մասնավոր հատվածում՝ 8%-ով, մինչև 189,6 հազ. դրամ։


Հիմնվելով այս տրվյալների վրա՝ կարող ենք ասել, որ ընդհանուր առմամբ հայաստանյան տնտեսությունում ակտիվություն է նկատվում: Բայց  հարկ է նշել, որ դա ոչ թե նոր կառավարության գործունեության արդյունքն  է, որը ձևավորվել է այս տարվա ապրիլին՝ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, այլ՝ նախորդ կառավարության, քանի որ նշված ցուցանիշներն ներառում են այս տարվա առաջին  երեք ամիսները, երբ ՀՀ վարչապետը դեռևս Տիգրան Սարգսյանն էր: Ու թեև հունվար-մայիսի ցուցանիշները լավատեսական են, սակայն ուրախանալու համար դեռ շուտ է, տարվա ավարտին դեռ 7 ամիս կա:


 

 

 

 

Նույն շարքից