Կորոնավիրուս Հասարակություն 

Գորիսում կորոնավիրուսով վարակվածը 68 ամյա կին է. գրեթե 30 անձ մեկուսացված է, 12-ը բուժաշխատողներ

analitik.am

Գորիսում կորոնավիրուսով վարակվածը 68 ամյա կին է, շփման շրջանակը պարզվել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը։

«Այս պահին գրեթե 30 անձ մեկուսացված է Գորիսի հոյւրանոցներից մեկում, որոնցից 12–ը Գորիսի բժշկական կենտրոնի աշխատակիցներն են։ Բոլորն այսօր թեստավորվել են, և բոլորի մոտ պատասխանը բացասական է եղել»,– ասաց Բաբայանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գորիսում գրանցվել է նոր կորոնավիրուսային հիվանդության առաջին դեպքը: Վարակվածը գորիսեցի է, Գորիս քաղաքի դպրոցներից մեկի ուսուցչուհիներից է, որն օրեր առաջ է վերադարձել Երևանից:

Նա տեղափոխվել է Երևան:

Նույն շարքից