Հասարակություն Պատահարներ 

Քաղաքացին անցել է «Կիևյան» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ցած նետվել․ լուսանկար

analitik.am

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները՝ փրկարար հոգեբանի գլխավորությամբ, քաղաքացիների օգնությամբ Երևանում կանխել են միջին տարիքի տղամարդու ինքնասպանության փորձը:

Ինչպես հայտնում է աղբյուրը, տղամարդը «Կիևյան» կամրջի վրա անցել է վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել: Տևական ժամանակ փրկարարները, փրկարար հոգեբանը, ինչպես նաև օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը համոզում էին նրան, որպեսզի չդիմի ծայրահեղ այդ միջոցին:

Ի վերջո, հաջողվեց նրան կամրջի վտանգավոր եզրագծից անցկացնել անվտանգ վայր: Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ոստիկանությոն կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը:

Ոստիկանությունը պարզում է տղամարդու ինքնությունը:

 

Նույն շարքից