Կորոնավիրուս Հասարակություն Միջազգային 

Ռուսաստանը կորոնավիրուսային վարակի դեպքերի քանակով աշխարհում զբաղեցնում է վեցերորդ տեղը

analitik.am

Ռուսաստանը շրջանցեց Ֆրանսիային և կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թվով աշխարհում գրավեց վեցերորդ տեղը: Անցած 24 ժամվա ընթացքում դեպքերի թիվը աճել է 10 633-ով, ընդհանուր առմամբ երկրում կա 134 687 վարակված: Այդ մասին հայտնում է Lenta.ru-ն:

Ըստ վերջին տվյալների ՝ հիվանդության նոր դեպքերի ամենօրյա աճը կազմել է 8,6 տոկոս: Նոր դեպքերի 50.3 տոկոսը հիվանդության կլինիկական դրսևորումներ չի ունեցել: Նաև վերջին օրվա ընթացքում գրանցվել է 58 մահվան դեպքեր, ապաքինվել է 1,626 մարդ: Ռուսաստանում COVID-19- ով հիվանդմերից ընդհանուր առմամբ բուժվել է 16 639 մարդ, իսկ 1,280 մարդ էլ մահացել է:

Նույն շարքից