Քչերին է հայտնի թթի օգտակար հատկանիշների մասին։
Այս պտուղը մարդու օրգանիզմի վրա թողնում է հակասնկային ազդեցություն։ Այն նվազեցնում է օրգանիզմում առկա խոլեստերինի քանակը։ Այն նաև հզոր հակաօքսիդանտ է, ինչպես նաև օգնում է կանխել սիրտ-անոթային հիվանդությունները: Այս մասին գրում է Healthy Life Land կայքը:
Թութը և դրա տերևներն առավել օգտակար են հատկապես 2-րդ տիպի շաքարախտի բուժման համար:
Օգտակար հատկանիշներով հարուստ է նաև սպիտակ թութը։ Այն իր մեջ պարունակում է բնական ֆենոլ, որն արդյունավետ պայքարում է տարատեսակ ուռուցքների դեմ: