Հասարակություն 

Մերկ կուրծք, համբույրներ, դանակի սպառնալիք. Փորձել են կողոպտել տաքսու վարորդին

analitik.am

ԱՄՆ Լուիզիանա նահանգում ոստիկանությունը ձերբակալել է հանցագործների, ովքեր տաքսու վարորդին շեղել են մերկ կրծքով և փորձել են գողություն կատարել, գրում է WDSU-ը:

Տաքսու վարորդն իրավապահներին պատմել է, որ 22-ամյա Ռեյնա Ֆիլլոսը մերկ կրծքով և համբույրներով իրեն շեղել է այն ժամանակ, երբ ինքը գնացել է վերջինիս բնակարան:

Այն ընթացքում, երբ ցնցված վարորդը փորձել է հասկանալ, թե ինչ է կատարվում, գեղեցկուհու գործընկերը՝ 24-ամյա Էնթոնի Քեննեդին, դանակի սպառնալիքով կողոպուտի փորձ է կատարել: Իսկ երբ վարորդը հրաժարվել է գումար տալ, հարված է ստացել դեմքին:

Ոստիկանությունը ձերբակալել է հանցագործներին:

Նույն շարքից