Հոգեբանի անկյուն 

Ամեն ինչ հույզերի մասին

analitik.am

Հույզերը ( լատիներեն emoveo` հուզել, ցնցել) օրգանիզմի ռեակցիաներն են արտաքին և ներքին գրգռիչների նկատմամբ, որոնք ուղեկցվում են արտահայտված սուբյեկտիվ ապրումներով: Հույզերը հոգեկան ոլորտի մենահատուկ վիճակ են, օրգանիզմի վարքային ռեակցիաների դրսևորման ձևերից մեկը և ընդգրկում են բազմաթիվ ֆիզիոլոգիական համակարգեր: Դրանք պայմանավորված են օրգանիզմի պահանջմունքներով և դրանց բավարարման հնարավորությամբ, ինչպես նաև՝ շրջապատող միջավայրի բազմաթիվ ազդեցություններով, առաջին հերթին՝ սոցիալական գործոններով:

 

Մարդու և կենդանիների հույզերն ուսումնասիրում են տարբեր ներգործությունների ժամանակ՝ վերլուծելով դրանց արտաքին ու ներքին դրսևորումները: Հույզերը մարդուն ուղեկցում են ամբողջ կյանքի ընթացքում՝ բնազդային պոռթկումներից սկսած մինչև  սոցիալական գործունեության բարձրագույն ձևերը: Դրանք օրգանիզմի ռեֆլեքսային ռեակցիաներն են ներքին ու արտաքին գրգռման հանդեպ, որոնք արտահայտվում են վառ սուբյեկտիվ գունավորմամբ և ընդգրկում են զգայության բոլոր տեսակները: Հուզային ապրումներն ուղեկցվում են համարյա բոլոր օրգանների ու համակարգերի ֆունկցիաների փոփոխությամբ: Համաձայն Ա. Կենոնի ու Հ. Բարդի տեսության՝ հոգեկան ապրումները ու ֆիզիոլոգիական ռեակցիաները դրսևորվում են միաժամանակ: Ընդունվում է, որ թալամուս հաղորդված ազդակահոսքի մի մասը հաղորդվում է կեղև և առաջացնում սուբյեկտիվ ապրումներ, իսկ մյուս մասը հաղորդվում է հիպոթալամուս և դրսևորում են ֆիզիոլոգիական ռեակցիաներ:

 

Տարբերում են հույզերի դրսևորման արտաքին ու ներքին ռեակցիաներ: Ներքին արտահայտությունների դրսևորվում են վեգետատիվ ֆունկցիաների՝ շնչառության, սիրտ- անոթային, մարսողական, քրտնազատության փոփոխություններով: Արտաքին արտահայտությունները դրսևորվում են վարքագծի ու կմախքային մկանների գործուներության տեղաշարժով, մաշկի գունավորման փոփոխությամբ, դիմախաղով, ձայնի փոփոխությամբ: Ներքին արտահայտությունները անղեկավարելի են, իսկ արտաքինը՝ ղեկավարելի:

 

Նույն շարքից