Կորոնավիրուս Հասարակություն 

Հայտնի են վարակի դեմ պայքարի գլխավոր միջոցները

analitik.am

Շվեդիայի իշխանությունները հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի առավել արդյունավետ միջոցների մասին: Շվեդիայի կառավարության ու ԱՀԿ-ի գլխավոր քարտուղարի խորհրդականի հավաստմամբ՝ երաշխավորված արդյունք տալիս է միայն երկու միջոց՝ ձեռքերի լվացումն ու սոցիալական հեռավորությունը: Այս մասին գրում է Lenta.ru կայքը:

Միաժամանակ նշվում է, որ այլ միջոցների, օրինակ՝ երկրի սահմանները փակելու արդյունավետությունն ակնհայտ չէ: Ստոկհոլմում անհրաժեշտություն չեն համարում սահմանային վերահսկողության ուժեղացումը, քանի որ բոլոր երկրներում էլ կան վարակի աճող օջախներ: Վախենալ նրանից, որ վարակը կներմուծվի արտասահմանյան երկրներից, այս իրավիճակում անիմաստ է:

Շվեդիան, կորոնավիրուսի համավարակի ֆոնին, հրաժարվել էր խիստ սահմանափակումներից, որոնք գործում են մյուս երկրներում:

Նույն շարքից