Հայաստան Քաղաքականություն 

Իշխանությունը գնում է ինքնախժռման ճանապարհով

analitik.am

«Իրատես» թերթը գրում է. «Իշխանությունը նոր չէ, որ «ճաքեր» է տալիս, ի սկզբանե էլ ներսում թևեր կային, և ամեն մեկը սեփական խաղն էր առաջ տանում, որքան էլ Փաշինյանը սպառնում էր թևեր ու «թաթիկներ» կտրել։ Բայց այսօր իշխանությունում իսկական քաոս է։ Մեր տեղեկություններով, Փաշինյանը լրիվ կորցրել է վերահսկողությունը թիմի նկատմամբ, հասկացել է, որ իր հետ անկեղծ չեն և այլ ուժերի հետ գործարքների են գնում։

Սակայն ուշագրավ մի բան է տեղի ունենում այս ողջ խառնաշփոթում։ Փաշինյանը ցանկանում է իմանալ, թե ով ում հետ է տալիս-առնում, ում վրա ինչ կոմպրոմատներ կան, ով այս ընթացքում ինչեր է արել, որպեսզի «առնետավազքի» ժամանակ «թակարդներ լարի»։ Այլ կերպ ասած՝ իշխանությունը գնում է ինքնախժռման ճանապարհով»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից