Հասարակություն Միջազգային 

Իրանական վառելիք տեղափոխող առաջին տանկերը մուտք է գործել Վենեսուելայի ջրեր

analitik.am

«Ծովային երթևեկության տվյալների կենտրոնի» (Marinetraffic) կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն ՝ իրանական Fortune տանկերը  մուտք է գործել Վենեսուելայի տարածքային ջրերում հատուկ տնտեսական գոտու տարածք: Այս մասին հայտնում է Parstoday-ը։

Հաղորդումների համաձայն, Վենեսուելայի նավատորմը ռազմաօդային ուժերը ուղեկցում են իրանական նավթային տանկերին:

Ռուսական Russia Today ցանցը հաղորդել է, որ  ամերիկյան Ադամ Ջոզեֆը ռազմանավը, մինչև Վենեսուելայի հատուկ տնտեսական գոտի մուտք գործելը, հետապնդում էր իրանական տանկերին:

Իրանական նավթի ևս չորս տանկերներ  Քլավելը, Ֆորեսթը, Ֆոքսոնը և Պետոնիան նույնպես գտնվում են Վենեսուելայի ճանապարհին:

Ավելի վաղ, Վաշինգտոնը սպառնացել էր ուժ կիրառել դեպի Վենեսուելա նավարկող  իրանական հինգ տանկերների դեմ:

Նույն շարքից