Կորոնավիրուս Հասարակություն 

Ռուսաստանում 5 տարեկան կատուն վարակվել է կորոնավիրուսով

analitik.am

 

Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ Ռուսաստանում հինգ տարեկան կատուն վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Կենդանու կոկորդից և քթից վերցված նմուշները վերլուծվել են ՊՇՌ թեստի միջոցով և դրանցում հայտնաբերվել է կորոնավիրուսի պաթոգեն: Կենդանուն  մեկուսացրել են: Հիվանդության ախտանիշները չեն նշվում: Հայտնի չէ նաև, թե արդյոք կատվի տերը վարակված է:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նշել է, որ կան դեպքեր, երբ որոշ կենդանիներ, ներառյալ՝ կատուները, վագրերը, շները, վարակվել են կորոնավիրուսով՝ կորոնավիրուսով վարակված մարդկանցից:

Նշվում է նաև, որ որևէ հաստատված ապացույց չկա շների, կատուների կամ այլ կենդանիների կողմից մարդուն վարակվելու հավանականության մասին:

 

Նույն շարքից