Հասարակություն 

Crew Dragon տիեզերանավը արձակվեց 2 հոգանոց անձնակազմով

analitik.am

Ամերիկյան SpaceX ընկերության Crew Dragon տիեզերանավը Falcon 9 հրթիռի միջոցով Երևանի ժամանակով 3.22-ին երկու հոգանոց անձնակազմով արձակվեց դեպի Միջազգային տիեզերակայան։

Սա 2011 թվականից հետո ամերկյան առաջին թռիչքն է, որով Միջազգային տիեզերակայան են գործուղվում տիեզերագնացներ։

Տիեզերանավի անձնակազմի անդամներն են տիեզերագնացներ Բոբ Բենկենը և Դագ Հերլին։ Տիեզերանավի միակցումը Միջազգային տիեզերակայանին տեղի կունենա կիրակի։

Նույն շարքից