Հասարակություն 

Ահազանգ է ստացվել, որ քաղաքացին պարբերաբար դուրս է գալիս ճանապարհի երթևեկելի հատված. ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն

analitik.am

Հունիսի 1-ին, ժամը 21:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարալանջի խճուղու և Ազատության պողոտայի խաչմերուկում քաղաքացին պարբերաբար դուրս է գալիս ճանապարհի երթևեկելի հատված: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Հոգեբանը Ստեփան Շ․-ին (ծնված 1965 թ․) ցուցաբերել է հոգեբանական աջակցություն․ վերջինս հրաժարվել է հոսպիտալացումից։

 

Նույն շարքից