Կորոնավիրուս Հասարակություն 

Կորոնավիրուսով վարակված Գեորգի Հակոբյանը խնդրում է, որ իրեն շտապ տանեն հիվանդանոց և փրկեն կյանքը

analitik.am

Ֆեյսբուքյան օգտատեր Տարոն Առաքելյանն իր էջում գրում է.

«Երկար տարիների ուսանողական ընկերս՝ Գեորգի Հակոբյանը խնդրում է, որ իրեն շտապ տանեն հիվանդանոց և փրկեն կյանքը: COVID 19 տեստը հաստատված է, ունի երկկողմանի թոքաբորբ և հիմա շնչահեղձ է լինում: Ասաց, որ շտապ օգնությունից ասել են, որ տեղ չկա, ու միայն ծայրահեղ հիվանդների մոտ են գալիս, բայց իր վիճակն էլ հենց ծայրահեղ վատ բնութագրեց, քանի որ ուժ չունի շարժվելու և չի կարողանում շնչել: Կինը և երեխան նույնպես վարակված են: Անգամ կոմպյուտերային տոմոգրաֆիայի համար ստիպված է եղել մի կերպ ինքնուրույն գնալ բուժ հաստատություն, վճարել ու նկարել թոքերը:

Կաթիլային ներարկում միացնող բուժքույր, կամ բժիշկ էլ չկա, որ գան օգնեն իրենց:

Խնդրում եմ առողջապահական համակարգի բոլոր ընկերներիս, նախարարության աշխատակիցներին - փրկեք մեր ընկերոջ կյանքը՝ ՏԱՐԵՔ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ!!!

Գեորգիի հեռախոսի համարն է ՝ (091) 41-60-54:

Խնդրում եմ բոլորին՝ տարածեք այս խնդրանքը, փրկենք մարդու կյանքը»:

Նույն շարքից