Հասարակություն 

Կորոնավիրուսով վարակված մարդու կյանքը մազից է կախված, աղերսում է փրկել իրեն և ընտանիքին, ու ինչ-որ մեկը, երևի «կայֆի համար» գրում է «սուտա»

analitik.am

 

Ֆեյսբուքյան օգտատեր Տարոն Առաքելյանն իր էջում գրում է.

«Կորոնավարակն իբրև ԿԵՂԾ վտանգ ներկայացնող դեստրուկտիվ հայտարարություններն այսօր, կոնկրետ մեկ դրվագում, ԻՌԱՑԻՈՆԱԼԻԶՄԻՑ վերածվեցին ՍՏՈՐՈՒԹՅԱՆ!!! Առավոտից փորձում եմ փրկել ընկերոջս՝ Գեորգիի կյանքը, ով խնդրում էր իրեն տեղափոխել հիվանդանոց և օգնել նաև վարակված կնոջն ու երեխային: Հազարավոր մարդիկ միացան, աջակցեցին:

Եվ, պատկերացրեք, մի «ռեալ» մարդ՝ FB օգտատեր (անունը դեռ չեմ ասում), Գեորգիի խնդրանքի տակ գրեց - ՍՈՒՏ ա…Պատկերացնո՞ւմ եք: Մարդու կյանքը մազից է կախված, աղերսում է փրկել իրեն և ընտանիքին, ու ինչ որ մեկը, երևի «կայֆի համար» գրում է «սուտա»… Այսինքն, մեկը, որ միգուցե կարող էր օգնել, կարդալավ դա - կարող է մտածի, թե իրոք սուտ լուր է, և անցնի մարդու կյանքի կողքով:

Հիմա հարց իրավաբաններին - արդյոք սրա համար կա օրենքով սահմանված քրեական կամ այլ պատասխանատվություն? Կարծում եմ, պետք է լինի, եթե չկա՝ առաջարկում եմ ավելացնել: Ու ես դեռ չեմ որոշել - ինչ ընթացք տալ այս դեպքին: Ամեն դեպքում տվյալ անձը դեռ ժամանակ ունի ներողություն խնդրելու Գեորգիի, հազարավոր մարդկանց և, ի վերջո՝ նաև Աստծո առաջ՝ փրկություն կանչող ընտանիքի ձայնը լռեցնելու համար…»:

Գրառումն արվել է մոտ 14 ժամ առաջ:

Ավելի վաղ Առաքելյանը գրել էր, որ կորոնավիրուսով վարակված Գեորգի Հակոբյանը խնդրում է, որ իրեն շտապ տանեն հիվանդանոց և փրկեն կյանքը:

 

Նույն շարքից