Բարի օր Հայաստան Տեսանյութեր Քաղաքականություն 

Մարուքյանը կառավարությանն առաջարկեց թույլ տալ քաղաքացիներին բողոքի ակցիաներ անել

analitik.am

 

Բողոքի իրավունքը, հավաքների ազատությունը, ձայն հնչեցնելը, բողոքը որևէ ձևով արտահայտելու իրավունքը չպետք է սահմանափակվեն: Անգամ պանդեմիայի ժամանակ քաղաքակիրթ երկրներում այս իրավունքն իրացվում է, իհարկե՝ համապատասխան չափանիշներով, օրինակ՝ սոցիալական հեռավորություն պահելով, դիմակներով, իսկ համապատասխան մարմինները հսկում են: Այս մասին Ազգային ժողովի հատուկ նիստում հայտարարեց ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ես կառավարությանն առաջարկում եմ այս իրավունքի հետ կապված գնալ ընդառաջ, քաղաքական ու քաղաքացիական իրավունքների առումով քայլ կատարել, հնարավորություն տալ նրանց, ովքեր ցանկանում են բողոքի ակցիա անել կառավարության, խորհրդարանի առջև, դա անել»,-ասաց նա:

«Նաև ասել եմ, որ մեկ անձի բողոքը չի կարող համարվել արտակարգ դրության իրավական ռեժիմի խախտում: Բոլոր այն դեպքերում, երբ մեկ անձը բողոքում է ու բերման է ենթարկվում, տեղի է ունենում խախտում»,-ասաց Մարուքյանը՝ կարծիք հայտնելով, որ այս իշխանությունն ընդհանրապես մտահոգվելու խնդիր չունի, որ կարող են լինել բողոքի ակցիաներ:

Նույն շարքից