Բարի օր Իրավական 

Հրայր Թովմասյանը գլուխը կախ գալիս իր աշխատանքն անում, թողնում գնում է. Հրայր Թովմասյան

analitik.am

Ես՝ որպես իրավաբան, երեկ մեր Ազգային ժողովում տեղի ունեցածի համար ամոթի զգացում ունեմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:

Հարցին՝ տհաճ չէ արդյո՞ք աշխատել պայմաններում, երբ իշխող ուժից անընդհատ հայտարարում են, որ ինքը լեգիտիմ չէ, չի վայելում ժողովրդի վստահությունը, պետք է հեռանա, Թովմասյանն ասաց. «Ինձ համար նախկին իշխանության, նոր իշխանության, հին իշխանության ասածները հարյուրերորդական են: Հրայր Թովմասյանը գլուխը կախ գալիս իր աշխատանքն անում, թողնում գնում է»:

Ինչ վերաբերում է ԱԺ-ի ընդունած նախագծին, Թովմասյանն ասաց, որ դրան ինքը չի ծանոթացել, նման նախագիծ չի տեսել, այն ՍԴ չի գնացել:

Հարցին՝ արդյո՞ք ՍԴ-ի շուրջ հիմա տեղի ունեցողը իրավական է, թե՝ քաղաքակա՞ն է, Թովմասյանը կատակեց. «Երեկ ինչ-որ մեկն ասաց, որ այս ամեն ինչ արվում է, որ մարդիկ երջանիկ ապրեն: Ես ուզում եմ հավատալ մեր պատգամավորներին, որ այս փոփոխություններից հետո բոլորը երջանիկ են ապրելու»:

Նա ասաց, որ ինքը շարունակելու է գալ աշխատանքի ու անել իր գործը:

 

Նույն շարքից