Հայաստան Քաղաքականություն 

Երբ են իշխանությունները նա­խաձեռնել վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան

analitik.am

«Իրավունք» թերթը գրում է. «Վերջին շրջանում Հայաստանում քննարկվող ամենաակտուալ հարցե­րից է «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան», որն առավել հա­ճախ կոչվում է պարզապես Ստամբուլյան կոնվենցիա՝ այն քաղաքի անունով, որտեղ այդ փաստաթուղթը ստորագրվել է 2011 թվականին: Ինչ խոսք, Ստամբուլյան կոնվենցիան շատերի զարմանքը, որոշների հիացմունքը, իսկ ահա շատ-շատերի էլ զայրույթն առաջացրեց: Այս ամենին հաջորդեց նաեւ Հայկական ար­ժեքների պաշտպանության «Կամք» հա­սարակական նախաձեռնությամբ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ իրականաց­վող ստորագրահավաքի, որն էլ իր հեր­թին մի քանի տասնյակ հազարի ստորագ­րություն հավաքեց: Տեւական ժամանակ է, ինչ այս մասին խոսակցությունները լռեցին:

Համավարակը կարծես շատերի բերանը փակեց, սակայն արի ու տես, որ որոշներն էլ երկրում տիրող արտակարգ դրության պայմաններից փորձում են օգտվել: Մեր աղբյուրը հայտնում է, որ սեպ­տեմբերի վերջին իշխանությունները նա­խաձեռնել են վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան: Մեր աղբյուրը նշում է, որ արտակարգ դրության ռեժիմի երկա­րաձգումը մինչեւ դեկտեմբեր այնպիսի հարցերի պատասխաններ նաեւ լուծում­ներ կտա, որոնք օրվա իշխանություննե­րի հանգիստ քունը խաթարել են»:

Նույն շարքից