Քաղաքականություն 

Սորոսի հիմնադրամը խրախուսում է պոռնկությամբ զբաղվողներին

analitik.am

Իրավական առումով ևս հաստատվեց, որ Սորոսի հիմնադրամը խրախուսում և հովանավորում է պոռնկությամբ զբաղվողներին

ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է Սորոսի՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարող ՀԿ-ների համար պետական ֆինանսավորում պահանջող հայցն ընդդեմ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID)՝ հիմնավորելով, որ պետական ֆինանսավորում ստանալու համար դրանք պիտի բացահայտ դեմ արտահայտվեն պոռնկությամբ և սեքս ստրկությամբ (թրաֆիքինգ) զբաղվելուն։

Դատարանի 5 պահպանողական դատավորներ հաղթել են 3 լիբերալ դատավորներին և կայացվել է վերոնշյալ վճիռը։

Դեռևս 2003թ-ին ԱՄՆ Կոնգրեսը «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի» մասին օրենք ընդունեց, ըստ որի ԱՄՆ և օտարերկրյա բոլոր ՀԿ-ները, որոնք պայքարում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ, պետք է կանոնադրության մեջ պարտադիր ունենան «Քաղաքականություն ընդդեմ պոռնկության և սեքս ստրկության (թրաֆիքինգ)», քանի որ, ըստ Կոնգրեսի, դրանք համարվում են ՄԻԱՎ վարակի լրացուցիչ տարածման աղբյուր։

«Բաց հասարակության հիմնադրամները» հույս է ունեցել, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի շրջանակում, ստանալ պետական ֆինանսավորում և այն ուղղել իրենից սնվող ՀԿ-ներին, սակայն հրաժարվել է կատարել Կոնգրեսի վերոնշյալ պահանջը։

«Բաց հասարակության հիմնադրամներ»-ի նախագահ Պատրիկ Գասպարը պոռնկության դեմ պայքարի պարտադիր պայմանն անվանել է «ԱՄՆ կառավարության վնասակար գաղափարական օրակարգի պարտադրման փորձ»՝ ավելացնելով, որ դա վտանգի տակ է դնում ՄԻԱՎ-ի դեմ պայքարը և խոչընդոտում է բժշկական ծառայությունների մատուցմանը։

Սորոսի հիմնադրամի կողմից վերոնշյալ անձանց հանդեպ հոգատար վերաբերմունքն այնքան ակնհայտ է, որ նույնիսկ իրենց կայքում պոռնկությամբ զբաղվողներին հատուկ կարգավիճակ է տրված. նրանց անվանում են «սեքս աշխատողներ»՝ «մարմնավաճառների» փոխարեն, բարձրաձայնում նրանց խնդիրները և աջակցության ծրագրերից օգտվելու լայն հնարավորություններ տալիս։

Հենց այս փաստով էլ պայմանավորված է այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունը զավթած օտարերկրյա գործակալական ցանցը մասնավորապես տրանս պոռնիկներին օժտել է անձեռնմխելիությամբ, կամ որ նույն ցանցի կողմից՝ COVID-19-ով պայմանավորված արտակարգ դրության շրջանակում ապրուստի միջոցներից զրկված տրանս պոռնիկներին պետական ֆինանսավորում տրամադրելու առաջարկներ են հնչում։

Եթե այսպես շարունակվի, մի օր դրան էլ ականատես կլինենք...

Աննա Հակոբյան

На изображении может находиться: текст

На изображении может находиться: 1 человек

Нет описания фото.

На изображении может находиться: 2 человека, текст

На изображении может находиться: текст

Нет описания фото.

Նույն շարքից