Հասարակություն 

Եթե ուսումնարանը չունի պայմանագիր որևէ բուհի հետ, ապա շրջանավարտն ինչ արտոնություններ ունի բուհ ընդունվելու դեպքում

analitik.am

ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը պատասխանել է ուսուցիչների և ծնողների կողմից իրեն ուղղված հարցերին։ Հարցերից մեկը վերաբերում է ուսումնարանի շրջանավարտների բուհ ընդունվելու կարգին։

«Հարց․Եթե ուսումնարանը չունի պայմանագիր որևէ բուհի հետ, ապա շրջանավարտն ինչ արտոնություններ ունի բուհ ընդունվելու դեպքում: Կարող է , օրինակ, միանգամից նստել երկրորդ կուրսում:

Պատասխան․Եթե քոլեջները, ուսումնարանները և նախնական մասնագիտական կրթություն իրականացնող այլ հաստատությունները որևէ բուհի հետ չունեն պայմանագիր, ապա տվյալ ուսումնարանի շրջանավարտը ունի այն իրավունքները, ինչ դպրոցի շրջանավարտը: Ինչ վերաբերում է 2-րդ կուրսում սովորելու հնարավորությանը, ապա այս արտոնությունը տարածվում է միայն գերազանց առաջադիմություն ունեցող շրջանավարտների վրա՝ բուհի հետ պայմանագրի առկայության դեպքում»,-նշել է նա:

Նույն շարքից