Հասարակություն Պատահարներ 

Արարատի մարզում․ 40-ամյա վարորդը 07-ով մխրճվել է խոտով բարձված տրակտորի կցորդիչի մեջ․ կա վիրավոր․ Shamshyan.com

analitik.am

Այսօր, հուլիսի 12-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 00։10-ի սահմաններում Ավշար գյուղի բնակիչ 40-ամյա Արմեն Հարությունյանը իր վարած VAZ 2107 մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 28 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճամփեզրին կայանված խոտով բարձված տրակտորի կցորդիչին։

Վթարի հետևանքով՝ վարորդ Ա․ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել Արտաշատի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Դեպքի վայր են ժամանել ՃՈ ծառայողները և ավագ հետաքննիչը․ վերջինիս կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Դեպքի վայր է ժամանել է օպերատիվ խումբը։

Նույն շարքից