Առողջապահություն 

ԱՆ-ն՝ երեխաներին անհրաժեշտ գլյուկոզայի որոշման թեստ-երիզների ձեռքբերման մասին

analitik.am

 

2019թ. տարեվերջին կազմակերպվել էր 2020 թվականի կարիքների համար անհրաժեշտ թեստ-երիզների ձեռքբերման գործընթացը: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջից։

«Ընթացակարգն ամփոփելուց հետո 2-րդ տեղ զբաղեցրած մասնակիցը բողոքարկել էր գնման արդյունքները: ՀՀ գնումների հետ կապված բողոքները քննող անձի կողմից ընդունվել էր որոշում, որն այս անգամ չի բավարարել 1-ին տեղ զբաղեցրած մասնակցին: Վերջինս բողոքարկել է դատական կարգով: Ուստի, գնման ընթացակարգը կասեցվել է:

Եվ, քանի որ նշված գործընթացը և կրկին մրցույթ հայտարարելը կխլեր երկար ժամանակ, առողջապահության նախարարությունն ընտրեց մեկ այլ ճանապարհ` երեխաներին այդքան անհրաժեշտ գլյուկոզայի որոշման թեստ-երիզների ձեռքբերումն ապահովելու համար:

Ի հայտ եկած խնդիրը լուծելու նպատակով առողջապահության նախարարությունը սահմանված կարգով նախաձեռնել է կառավարության որոշման նախագիծ` 2020թ. կարիքների համար անհրաժեշտ թեստ-երիզները մեկ անձից ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար:

Հուլիսի 9-ին ուժի մեջ մտած ՀՀ կառավարության որոշման համաձայն` կկնքվի պայմանագիր, ըստ որի` հուլիսի վերջին կապահովվի թեստ-երիզների անընդմեջ մատակարարումը:

Նշենք, որ մատակարարվող թեստ-երիզները համապատասխանում են մրցույթով սահմանված տեխնիկական բնութագրի չափանիշներին»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Նույն շարքից